Դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի հետ

Դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի հետ

Եվրոպայի խորհուրդը Արդարադատության նախարարության առանցքային գործընկերներից է հատկապես դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության բարելավման հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։

ԵԽ գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարար Անդրեասյանին ընդունելության համար, ընդգծել Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել։

Կարեն Անդրեասյանը ԵԽ գործընկերոջը ներկայացրել է Նախարարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված հակակոռուպցիոն պայքարին, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ոստիկանության բարեփոխումներին և դատավորների բարեվարքության ստուգմանը։ Վերջինի առումով երկուստեք կարևորվել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ սերտ համագործակցությունը։

 

 

Թեմայի այլ նորություններ