Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր. կողմ էր 87 պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր. կողմ էր 87 պատգամավոր

Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր. կողմ էր 87 պատգամավոր

ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի երկրորդ փուլի ընտրության արդյունքները:

Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին կողմ քվեարկել է 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր:

Այդպիսով, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը: 

Հիշեցնենք՝ մարտի 4-ին ԱԺ-ն չէր ընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր: «Իմ քայլը» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը՝ իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ:  

Թեմայի այլ նորություններ