Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունն ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի գույքի առնչությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունն ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի գույքի առնչությամբ

Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունն ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի գույքի առնչությամբ

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2020-ին ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի պատկանող գույքի առնչությամբ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Բադասյանը հիշեցրեց, որ 2020-ի ապրիլի 16-ին ընդունվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

2020-ի սեպտեմբերի 3-ից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը գործարկվել է:

«Ստեղծումից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց նախարարը:

Թեմայի այլ նորություններ