ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակները՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակները՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակները՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործըթնացը դիտարկման ենթարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրական հանցավոր իրավախախտումների դեմ համակարգված պայքարի ընթացիկ արդյունքներին, այս ուղղությամբ ՀՀ դատախազության նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն ընտրությունների ընթացքի վերահսկելիության մակարդակի բարձրացման տեսանկյունից կարևոր է համարել արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԱՊՀ դիտորդական խմբի ներկայությունն ու մասնակցությունը:

Նա հավելել է, որ Դատախազությունը հանձնառու է առաջիկա ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու, մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու հարցում և նշել է այդ նպատակով վերջին շրջանում իրականացված ակտիվ նախաձեռնողական աշխատանքը, ներկայացրել մինչ այս պահը առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, դրանցով իրականացվող ստուգողական աշխատանքների, քրեական վարույթների շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքները:

Արթուր Դավթյանը դիտորդական խմբին առաջարկել է իրենց առաքելության շրջանակում ցանկացած առերևույթ հանցավոր իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ, տվյալներ ստանալու դեպքում դրանք փոխանցել Դատախազությանը՝ հավաստիացնելով, որ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն անխափան կերպով ապահովում է բոլոր հաղորդումների պատշաճ ստուգումը:

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը նշել է, որ իրենց գործունեությունն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը, ինչի նպատակով առաջիկայում Հայաստան կժամանի դիտորդների հիմնական մասը: Նա փոխանցել է տեղեկատվության փոխանակման միջոցով ՀՀ դատախազության հետ համագործակցելու  դիտորդական առաքելության շահագրգռությունը:

Այս առումով հանդիպման արդյունքում ձեռք են բերվել շփումներն աշխատանքային կարգով շարունակելու պայմանավորվածություններ: 

Թեմայի այլ նորություններ