«Ժողովուրդ». Մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

«Ժողովուրդ». Մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից

«Ժողովուրդ». Մանրամասներ դատավորների ընդհանուր ժողովից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովը հանգիստ է անցել, եւ չնայած նիստի ժամանակ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություններ, սակայն, որպես այդպիսին, սուր դրվագներ տեղի չեն ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն է հարց ուղղել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին:

Մասնավորապես, վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է որոշել թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը եւ գնալ ու դառնալ Սահմանադրական դատարանի անդամ: Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչ անձնական ցանկություններ ունի, ինչ երաշխիքներ են նրան տվել եւ ինչ են խոստացել: Սակայն, ի պատասխան, Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, թե անձնական դրդումներ չի ունեցել, սակայն հիմա ցանկանում է իր աշխատանքային գործունեությունը շարունակել ՍԴ-ում:

Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամի թեկնածու ինքնաառաջադրվելու որոշումն իսկապես անակնկալ է եղել դատական համակարգի ներկայացուցիչների համար, եւ դատավոր Նախշքարյանի հարցը եւս այդ պատճառով է տրվել»:

Թեմայի այլ նորություններ