«Վտարանդի առաջնորդը» գրոհի ազդանշան է տվել, իշխանությունները պիտի լուրջ ընդունեն այս «հրետանային նախապատրաստությունը». Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    88%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

«Վտարանդի առաջնորդը» գրոհի ազդանշան է տվել, իշխանությունները պիտի լուրջ ընդունեն այս «հրետանային նախապատրաստությունը». Հայկական Ժամանակ

«Վտարանդի առաջնորդը» գրոհի ազդանշան է տվել, իշխանությունները պիտի լուրջ ընդունեն այս «հրետանային նախապատրաստությունը». Հայկական Ժամանակ

Հայկական Ժամանակը գրում է.

Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված այս մռայլ իրավիճակում հասարակությունն արդեն տեւական ժամանակ է պարբերաբար զվարճանալու առիթներ ունի՝ Միքայել Մինասյանը պարբերաբար տեսաուղերձներ է հրապարակում եւ ինչի մեջ ասես՝ մեղադրում ՀՀ իշխանություններին ու անձամբ վարչապետ Փաշինյանին։

Սերժ Սարգսյանի փեսայի համար սա ըստ էության բավականին «անշառ» զբաղմունք է, որովհետեւ ապացույցներ ներկայացնելու որեւէ պարտավորություն չունի, հետեւաբար՝ կարող է ներկայացնել խելքին փչած ցանկացած մեղադրանք, իսկ զրպարտության համար պատասխանատվության ենթարկվելու վտանգը կարելի է նաեւ անտեսել, որովհետեւ ինքն այսպես թե այնպես խոր ընդհատակում է (պայմաններն էլ Իլյիչի քողտիկի հետ չես համեմատի), անցնում է մի քանի քրեական գործերով ու արդեն իսկ հետախուզման մեջ է։ Այնպես որ, մի հոդված այս կողմ, մի հոդված այն կողմ՝ էական չէ։

Կարելի է, իհարկե, հենց որպես զվարճալիք էլ ընկալել նրա տեսաելույթները՝ համարելով, որ դրանք ներքաղաքական իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ։ Առավելեվս, որ բոլորն էլ հասկանում են, թե խոսողն ով է, իսկ Երեւանի կենտրոնում ընդամենը տասը րոպե զբոսնողը կարող է նրա բացառիկ ազնվության ու հայրենասիրության բազմաթիվ ապացույցներ տեսնել՝ անշարժ գույքի ու բիզնեսների տեսքով։

Բայց իրականում նրա այդ ելույթները բավականին լուրջ են եւ մոտավորապես նույն դերն են կատարում, ինչ հրետանային նախապատրաստությունը՝ լայնամասշտաբ գրոհից առաջ։ Ու պատահական չէ, որ «վտարանդի առաջնորդի» հայաստանյան ենթակաները հենց այդպես էլ հասկացել են նրա հրահանգը ու իրենց հերթին արդեն բացահայտորեն ու հրապարակավ իշխանափոխության սցենարներ են քննարկում։

Ընդորում՝ քննարկվող սցենարների ցանկում ընտրությունների միջոցով իշխանափոխության տարբերակն ընդհանրապես չկա։ Հիմնական «աշխատանքային տարբերակը» մոտավորապես սա է՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվում են, «Իմքայլը» դաշինքի պատգամավորների մի մասին իրենց կողմն են քաշում (ենթադրաբար՝ նյութական խրախուսման միջոցով), կառավարությունը զրկվում է խորհրդարանական մեծամասնությունից, Նիկոլ Փաշինյանի փոխարեն ժամանակավորապես վարչապետ է դառնում կառավարության անդամներից մեկը, ու միայն դրանից հետո անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ, եւ... «մնացածը՝ ինչպես տեքստում»: Քարոզչամիջոցները կան, փողը կա, ընտրակեղծիքների մեխանիզմները կան, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կազմ ու պատրաստ սպասում են, Դաշնակցությունն էլ՝ ձեզ նվեր։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ի՞նչ կա այստեղ զարմանալու, նորմալ քաղաքական պայքար է, ինչ կարողանում են՝ դա են անում։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում սա շատ վատ ընթացք է երկու պատճառով։ Առաջին՝ որովհետեւ փաստորեն խնդիր է դրվում պառակտել եւ քայքայել իշխող քաղաքական մեծամասնությունը եւ կառավարման ճգնաժամ առաջացնել, ինչը, հաշվի առնելով օրվա ներքին եւ արտաքին մարտահրավերները, կարող է շատ բարդ հետեւանքներ ունենալ։ Երկրորդ՝ այդ գործում բացահայտորեն ակնկալվում է նաեւ «դրսի» աջակցությունը։ Այս սցենարի հեղինակները չեն էլ թաքցնում, որ անհամբեր սպասում են, թե երբ են «դրսից» կոմպրոմատներ հրապարակվելու իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հասցեին ու նույնիսկ հորդորում են հնարավորինս արագ անել դա։ Ինչ կեղծիք ուզում է՝ լինի, էլի որոշակի նստվածք կթողնի (վարչապետի պապի մարտական անցյալի օրինակը վկա)։ Բացի այդ էլ՝ նման մարտավարությունն իշխանություններին կստիպի անընդհատ հերքումներ ու պարզաբանումներ տալ, ու ոնց էլ լինի՝ կգտնվեն մարդիկ, ովքեր կհամարեն, որ «ծուխն առանց կրակ չի լինում»: Այնպես որ՝ իշխանությունները պիտի լուրջ ընդունեն այս «հրետանային նախապատրաստությունը»:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ