Վրաստանում հասարակական վայրերում, տրանսպորտում և ռեստորաններում կխստացվի սահմանված կանոնների վերահսկողությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    54%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    27%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    33%
    23 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Վրաստանում հասարակական վայրերում, տրանսպորտում և ռեստորաններում կխստացվի սահմանված կանոնների վերահսկողությունը

Վրաստանում հասարակական վայրերում, տրանսպորտում և ռեստորաններում կխստացվի սահմանված կանոնների վերահսկողությունը

Վրաստանում էկոնոմիկայի բացմանը զուգահեռ, համաճարակային ռիսկերի ավելացման ֆոնին, վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը հզորացնում է իրավիճակի օպերատիվ կառավարման ռեժիմը:

Հունիսի 12-ի նիստին, որն անցկացվել է վիդեո-կոնֆերանսի ձևաչափում, քննարկել են համաճարակային վիճակը: Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, այստեղից մեկի աղբյուրը հայտնի չէ: Այս պահին, երկրում, ընդհանուր, վարակման աղբյուրը հայտնի չէ 5 անձի դեպքում:

Նիստին ընդգծվել է, որ սահմանափակումների չեղարկումը և էկոնոմիկայի բացումը ոչ միայն չպետք է դառնա թուլացման պատճառ, այլ՝ հակառակը, անհրաժեշտ են համապատասխան գերատեսչությունների և քաղաքացիների համատեղ ջանքերը: Միջգերատեսչական համակարգող խորհուրդը մեկ անգամ ևս կոչ է անում քաղաքացիներին, ցուցաբերել առանձնահատուկ զգուշություն և հետևողականորեն ենթարկվել բոլոր հրահանգներին, որն անհրաժեշտ է առողջության պաշտպանության և կորոնավիրուսի մասսայական տարածումը կանխելու համար:

Բացի այդ, խորհրդի անդամները քննարկել են ավելացած շարժականության պայմաններում ռիսկերի կառավարման մեխանիզմները: Այդ նպատակով, խորհրդի որոշմամբ, կխստացվի սահմանված կանոնների և չափանիշների վերահսկողությունը հասարակական վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում և հանգստի տարածքներում, ինչպես նաև՝ հասարակական տրանսպորտում: Խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ:

Կառավարության որոշմամբ, առաջիկա օրերին կսահմանվի այն անձանց շրջանակը, որոնք պետք է պարբերաբար անցնեն «PCR» թեստավորում:

Բացի այդ, կրկին ուժի մեջ է մնում հանձնարարականը, որի համաձայն, հանրային ծառայությունում աշխատող անձինք պետք է աշխատանքը շարունակեն հեռավար ռեժիմում:

Հունիսի 12-ի տվյալներով, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 837 դեպք, այստեղից ապաքինվել է 697 մարդ:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3213 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 303-ը:

Թեմայի այլ նորություններ