Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները
▲ Դեպի վեր
:
  • 1RUB = 7.97AMD
  • 1USD = 483AMD
  • 1EUR = 526.6AMD

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները

Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները

ԱՄՆ արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալույուններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները: ԱՄՆ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում ահազանգող հաղորդումներին, ըստ որի, Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանային բախումներին: Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին պատշաճ հետաքննել ոստիկանության բռնությունների և բռնաճնշումների մասին հաղորդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին: Պետքարտողարության հրապարակած Քովիդ 19-ի համավարակի օրերին ժողովրդավարության ու մարդու իրավունքերի հետ կապված իրավիճակի շուրջ անդրադարձում ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում ու բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և կառավարության ընդդիմախոսներին, որոնցից մեկն, ըստ պետքարտուղարության, անգամ հայտնվել է հոգեբուժարանում: ԱՄՆ-ը կոչ էր արել Ադրբեջանի իշխանույուններին զերծ մնալ Քովիդ-19-ի դեմ պայքարի քողի ներքո ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը կամ հանրության այլ խմբերին լռեցնելուց:

ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով նման բռնաճնշումները ցավոք սովորական են հետխորհդային տարածքում: Ըստ դեսպանի՝ հաճախ այս երկրների առաջնորդները օգտագործում են ընթացող միջազգային զարգացումները ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու համար:

Իր հերթին Ադրբեջանի վերջին այս զարգացումներին անդրադարձել է նաև ՛՛Վաշինգտոն Փոստ՛՛ պարբերականի խմբագրականը ՛՛Ադրբեջանի նախագահը մտադիր է կազմաքանդել իր քաղաքական ընդդիմությունը՛՛ վերնագրով: Պարբերականը նշում է, որ նախագահ Ալիևի՝ երկաթե բռունցքի օգտագործումը իր ընդդիմախոսներին ոչնչացնելու համար հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:

՛՛Այժմ համավարակի, նավթի գների անկման և հակառակորդ Հայաստանի հետ լարվածության աճի պայմաններում պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների, քաղաքական ընդդիմության հինգերրոդ շարասյունը և սկսել վերջիններիս նետել բանտեր՛՛,- գրում է պարբերականը: Նախագահ Ալիևը որպես առիթ օգտագործում է Հայաստանի հետ բախումների օրերին Բաքվում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքը ի պաշտպանություն ադրբեջանական բանակի՝ քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելու համար: Արդյուքում, ըստ ՛՛Վաշինգտոն Փոստի՛՛, բերման են ենթարկվել մոտ 120 ընդդիմախոսներ:

Թեմայի այլ նորություններավելին
Բեյրութի բնակչուհիներից մեկը ծննդաբերելիս է եղել, երբ որոտացել է պայթյունը՝ ցնցելով հիվանդանոցը (տեսանյութ)
ավելին
Կոտայքի մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի շուրջ 500 մլն դրամ է հատկացվել՝ մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով
ավելին
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածը,որի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ
ավելին
Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով մեկնարկել են Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները
ավելին
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արագած և Վարդենուտ բնակավայրերում ժամանակակից զբոսաշրջային և գյուղատնտեսական ավան կկառուցվի
ավելին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել է ճանապարհների հիմնանորոգման ընթացքը
ավելին