Թուրքիայի արձագանքը Եվրամիությանը. «Մենք հիասթափված ենք»
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 10°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թուրքիայի արձագանքը Եվրամիությանը. «Մենք հիասթափված ենք»

Թուրքիայի արձագանքը Եվրամիությանը. «Մենք հիասթափված ենք»

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Եվրամիության այն  որոշմանը, ըստ որի՝ Թուրքիան դուրս է մնացել հուլիսի 1-ից ԵՄ- ի հետ ուղևորափոխադրումները վերսկսելու իրավունք ունեցող երկրների ցանկից։ 

«Մենք հիասթափված ենք։ Հույս ունենք, որ մեր քաղաքացիների ուղևորությունների սահմանափակմանը վերաբերող այդ սխալն ամենասեղմ ժամկետում կշտկվի»- հայտարարել է Աքսոյը։ 

Նրա խոսքով՝ Թուրքիան արդյունավետ է պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ։ Ուստի ԵՄ-ն պետք է որոշումներ կայացնելիս առաջնորդվի օբյեկտիվ չափանիշներով։ 

«Թուրքիայի հաջողությունն ակնհայտ է։ Կորորնավիրուսի համավարակի դեմ Թուրքիայի ձեռնարկած միջոցառումներն ու կատարած աշխատանքի հաջողությունն ակնհայտ է», - պնդել է ԱԳՆ խոսնակը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների առաջ Եվրամիությունը հուլիսի 1-ից կրկին կբացի իր սահմանները։ Այդ ցանկում Թուրքիան տեղ չէր գտել, քանի որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դեռևս շարունակում է վտանգավոր մնալ։ 

Թեմայի այլ նորություններ