Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն անդրադարձել է Բաթումի պայմանագրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    88%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն անդրադարձել է Բաթումի պայմանագրին

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն անդրադարձել է Բաթումի պայմանագրին

Թուրքական իշխանական «Yeni Akit» լրատվական կայքը, հղում անելով պետական Անադոլու գործակալության Բաքվի ներկայացուցչությանը, ներկայացրել է Բաթումի պայմանագրի 102 ամյակին նվիրված հոդված։

Հրապարակման մեջ նշվում է, որ 1918 թվականի մայիսի 28-ին Ադբեջանի անկախության հռչակումից հետո առաջին պայմանագիրը Օսմանյան պետության և Ադրբեջանի միջև եղել է հենց 1918 թվականի հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագիրը, որով երկու «եղբայրական» պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հիմքն է դրվել։

Ըստ հրապարակման՝ այս պայմանագիրը նպատակ է հետապնդել հաստատելու և ամրապնդելու երկու երկրների միջև քաղաքական, իրավական, առևտրային և ռազմական հարաբերությունները։

Պայմանագրի առանցքային գաղափարն էր նաև ռազմական համագործակցությունը, որն ուղղված էր հիմնական Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

Հենց այս համագործակցության արդյունքում էլ 1918 թվականին տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ Բաքվում և  այլ շրջաններում։

Այս տխրահռչակ պայմանագրով էր նաև, որ նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության տարածքը դարձնել 12.000 քառակուսի կիլոմետր և պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան բաղձանքով է հիշատակում հակահայ դավադիր այս պայմանագիրը։   

Աղբյուր՝ ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ