Ծերացող ազգի սինդրոմ, կամ սթրեսներից հոգնած սերունդ․ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    25%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    25%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Ծերացող ազգի սինդրոմ, կամ սթրեսներից հոգնած սերունդ․ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ծերացող ազգի սինդրոմ, կամ սթրեսներից հոգնած սերունդ․ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Կորոնավիրուսի հարուցած ճգնաժամը հայաստանում բազմաթիվ յուրահատկություններ ունի, շատերս ենք հնչեցնում հետևյալ հարցը ինչու համավարակը հայաստանում այսպիսի մասշտաբների հասավ, ինչու լոքդաունը մեր երկրում չաշխատեց, ինչու ի հեճուկս իշխանությունների կոչերի հասարակությունը հիմնականում անտեսում է վտանգը, ինչու չենք պահպանում սոցիալական հեռավորությունը ու ևս մի քանի ինչու։

Պաստասխանը դժվար է գտնել, բայց փորձենք տասնամյակների հեռուն նայել։ Այսօրվա ընտանիքների ավագները 50-60 տարեկանները, որպես սերունդ ինչ էքսցեսների միջով են անցել, պատմական ինչ իրադարձությունների ականատեսն ու մասնակիցն են եղել։ 15-20 տարեկան երտասարդ լինելով մասնակցեցին Աֆղանական պատերազմին, դաժան երկրաշարժը երեկվա պատանիներին վերածեց խոժոռ ու սգակիր երիտասարդների, մահեր, կորուստներ, թալան, սոցիալական անարդարություն ամենուր, անելանելության համատարած թնջուկ, մի խոսքով տոտալ հուսահատություն, այս ամենին զուգահեռ Ղարաբաղյան շարժում, քաղաքական ժողովրդավարական խանդավառության մարում, խաբվածության զգացում ու կրկին հուսահատություն։

Իրադարձությունները սակայն զարգանում էին խելահեղ արագությամբ։ Փլուզվեց ԽՍՀՄ-ը երկինքից իջած անկախությունը նման էր մի իրի որի հետ չգիտեինք ինչպես վարվել, իսկ մինչ այդ Սումգայիթ, Բաքու՝ կոտորածներ, փախստականների շարասյուներ, սահմանային բախումներ ու սկիզբ առած Արցախյան պատերազմ։ Այս ամենը միգուցե հայրենասիրական կոնսոլիդացիայով հնարավոր կլիներ հաղթահարել ու թերևս հաղթահարվեց ուժերի գերլարումով, ցուրտ ու մութ տարիներ, քաղաքական անկայուն վիճակ պարտություններ ու հաղթանակներ ռազմաճակատում, նոր ձևավորվող ազգային բուրժուազիան ու նրան ուղեկցող կենցաղային լեգենդները հանցագործությունների, ազգային ունեցվածքի թալանի վաուչերային մեքենայությունների մասին։

Դրամական ռեֆորմը մի օրում փոշիացրեց ազգի՝ ժողովրդի ողջ ունեցվածքն ու խնայողությունները, ամեն առավոտ մարդիկ հավաքվում էին թերթերի կրպակների մոտ թարմ թերթերից տեղեկանալու ռազմաճակատի իրավիճակի, զոհերի թվերի ու քրեական անցուդարձի հերթական սպանությունների մասին։ Սկիզբ առած արտագաղթը աներևակայելի չափերի էր հասել, քանդվում էին ընտանիքներ, բառացիորեն կոպեկներով վաճառվում էին բնակարաններ և տներ։ Սոցիալիստական հասարակարգին փոխարինել էր վայրի կապիտալիզմը կլանային քրեական աշխարհին հատուկ գործելաոճով, իհարկե կային նաև քաղաքակիրթ բիզնես նախագծեր որոնք ցավոք մեծ թիվ չեին կազմում։ Թվարկումը դեռ կշարունակեմ, բայց համաձայնվեք որ մի ժողովրդի երկու սերնդի համար այս ամենը շատ շատ է։ Իրադարձությունների նմանատիպ զարգացումներ այլ երկրների պատմություններում արձանագրվել են հարյուրամյակների ընթացքում, նշածս սերնդի հիշողության մեջ սակայն դեռ թարմ էին նրանց ծնողների ու պապերի վերապրած իրադարձությունների մասին հուշերն ու պատումները, Հայրենական մեծ պատերազմ, ստալինյան ռեպրեսիաներ, խորհրդային տոտալիտարիզմ, Հայոց ցեղասպանություն և այլն։

Ավարտվեց Արցախյան ազատամարտը, փառահեղ հաղթանակը ազատագրեց ազատատենչ Արցախը ու թվում էր բազմաչարչար սերունդը կարող էր մի փոքր շունչ քաշել ու անցնել ստեղծագործ աշխատանքի սկայն ավաղ ոչ՝ ճակատագիրը նրանց համար նոր փորձություններ էր նախապատրաստել։ Հոկտեմբերի 27, քաղաքական պայքար, կուսակցությունների արգելում, անվերջ դատական գործընթացներ, իրավապահ ռեպրեսիվ համակարգի ստեղծում, ռեժիմները հերթականությամբ վերարտադրվում էին հույս չթողնելով բազմաչարչար սերնդին արդեն փոխարինման եկած նոր սերնդին՝ սերունդ որի աչքի առաջ տեղի ունեցավ Մարտի 1-ի արյունալի սպանդը ու հուսալքված պայքարի ևս մեկ տասնամյակ։ Վերջապես կարծես լույս երևաց թունելի ծայրում ժողովրդական, երիտասարդական հզոր ընդվզումը տապալեց մերժեց գործող իշխանությանը։

Թվում էր եկել է վերջապես մի ժամանակաշրջան երբ կարելի է վայելել ազատության կենարար օդը ու վայելել։ Սակայն նախախնամությունը այլ զարգացում էր նախատեսել։ Կորոնավիրուսի համաճարակը թերևս վերջին կաթիլն էր, լոքդաունը, վերջինիս հաջորդած սահմանափակումները, դիմակնեը կրելու պարտադրանքը այլևս անտանելի էին այս սերնդի համար, մի ամբողջ կյանք զրկանքներից, հուսահատությունից, պայքարից հետո սերունդը ընդվզեց, ու մեջտեղ եկավ, թող լինի ինչ լինում է, հերն էլ անիծած գաղափարախոսությունը, տոտալ անհամաձայնություն, չենթարկվելու վճռականություն։

Հիրավի վերը թվարկվածը անասելի շատ է մի սերնդի համար, սթրեսների ու դեպրեսիվ իրադարձությունները այս հեղեղը անհնար է տանել։ Թերևս սրանով է նաև պայմանավորված կորոնավիրուսային տխուր իրականությունը։ Թերևս մասնագիտական վերլուծության կարիք կա, թերևս իշխանությունները այլ մոտեցումներ պետք է որդեգրեն։ Այլապես հասարակությունը սթրեսը հաղթահարելու սեփական ուղիներն է գտնելու․․․

Գագիկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թեմայի այլ նորություններ