Ստոկհոլմյան սինդրոմը հայոց խորհրդարանում. Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    15 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29121
  • Դոլար = 387.973

Ստոկհոլմյան սինդրոմը հայոց խորհրդարանում. Հայկական Ժամանակ

Ստոկհոլմյան սինդրոմը հայոց խորհրդարանում. Հայկական Ժամանակ

Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում հունիսի 16-ին, հավանաբար դեռ երկար ժամանակ կմնա բոլորիս հիշողության մեջ՝առաջին հերթին պաթետիկ, բոցաշունչ, հայրենասիրական ու բարոյախրատական ելույթների առատության շնորհիվ։ Է՛լ մինչ ի մահ հանուն արդարության պայքարելու վճռականությա ներդումներ, է՛լ մեջբերումներ Աստվածաշնչից, Սեւակից ու զորավար Անդրանիկից...

Իսկ ի՞նչ էր պատահել։ ԲՀԿ պատգամավորները պաշտպանում էին իրենց կուսակցական առաջնորդ, մուլտիմիլիոնատեր, ահռելի թիկնազորի հսկողության ներքո ոսկեզօծ դղյակում ապրող ու 30 տոկոսանոց աղքատություն ունեցող երկրում գերթանկարժեք ավտոմեքենաների հավաքածու պահող ԳագիկԾառուկյանին՝ փորձելով հիմնավորել, որ նա իր օրում հակաօրինական քայլ արած չկա, բյուրեղյա մաքրության տեր անձնավորություն է, եւ ընդհանրապես՝ այն, ինչ կատարվում է նրա դեմ, քաղաքական հետապնդում է։

Զուտ մարդկայնորեն Ծառուկյանին սատարող պատգամավորներին, իհարկե, կարելի է հասկանալ։ Ի վերջո նրանք պատգամավոր դառնալուց առաջ պարտավորվել էին (շատերը՝ գրավոր)  ոչ մի պարագայում չդավաճանել իրենց առաջնորդին, ու եթե այդ օրը դահլիճում տեր չկանգնեին իրենց խոստմանը՝ հասարակության կողմից շատ ավելի ծանր գնահատականների կարժանանային։ Այնպես որ՝ նրանց պահվածքը միանգամայն հասկանալի էր։ Փաստարկներն էին անհասկանալի։

Հարուցվել են քրեական գործեր, ըստ որոնց՝ հիմնավոր կասկածներ կան, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի ընտրակաշառքների հետ, նրան պատկանող ընկերության տնտեսական գործունեության արդյունքում պետությանը հասցվել է մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս եւ այլն, իսկ նրա կողմնակիցներն ԱԺ ամբիոնից ելույթներ են հնչեցնում, թե այս կառավարությունը կորոնավիրուսի դեմ վատ է պայքարել, ու զոհերի համար վաղ թե ուշ պատասխան է տալու։ Ամոթ չլինի հարցնելը՝ բայց դա ի՞նչ կապ ունի քննարկվող հարցի հետ։

Խոսվում է այն մասին, որ կազմակերպված ձեւով ընտրակաշառք բաժանելը լուրջ հանցանք է, ու հանկարծ մեկը տեղից վեր է կենում, թե բա Ծառուկյանը 20 միլիարդ դոլարի ներդրումներ էր խոստացել, հիմա որ էդ ներդրումները չկան, բա ո՞վ է պատասխան տալու։

Մարդիկ Ծառուկյանի պահանջով գրավոր «մոր քֆուր են կերել» ու հիմա մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից են խոսում՝ թե բա «ո՞նց կարելի էր ցուցարարներին բերման ենթարկել, հատկապես ադրբեջանցուն հաղթած ըմբշամարտիկին, դուք հո դավաճա՞ն չեք»:

Ու վերջում անպայման «հզորագույն» մի փաստարկ են ներկայացնում, թե վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ Ծառուկյանն օլիգարխ չի, խոշոր սեփականատեր է։ Կարծես թե քրեական գործերը հարուցվել են օլիգարխ լինելու կասկածանքով, ու եթե որեւէ մեկն օլիգարխ չէ՝ վերջ, ցանկացած հարցում դառնում է անձեռնմխելի։

Մի խոսքով՝ տգեղ տեսարան էր։ Առանձնապես գեղագիտական հաճույք չպատճառեց նաեւ «Լուսավոր Հայաստանի» պահվածքը։ Խոսքը ԲՀԿ-ին աջակցելու մասին չէ՝ այդ առումով ԼՀԿ-ի պահվածքը միանգամայն հասկանալի ու տրամաբանական էր։ Խոսքն այն մասին է, որ ԼՀԿ ղեկավարը չկարողացավ զսպել իրեն ու հիշեցրեց, թե ինչպես է ԲՀԿ-ի պատճառով կորցրել ԱԺ փոխնախագահի տեղը եւ ընդհանրապես՝ անընդհատ պայքարել այդ կուսակցության դեմ, այսինքն՝ԲՀԿ-ի համար այդ ծանր պահին փորձեց առավելագույն դիվիդենտներ շահել իր ոչինչ չորոշող «մեծահոգությունից»:

Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ այս աղմկահարույց քրեական գործերի արդյունքում Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ավելի կսրվի, եւ այս իմաստով իշխանություններից լրացուցիչ ջանքեր են պահանջվելու՝ խնամքով նախապատրաստվող ցնցումներից խուսափելու համար:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ