Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին․ պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    32 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին․ պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում

Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին․ պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում

Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։

Սիփան Փաշինյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։

Ենոքյանը նշեց, որ Մինասյանի պահանջում են նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում։

Նա նշեց, որ Սիփան Փաշինյանը զրպարտություն է համարել Մինասյանի հետեւյալ միտքը. «Հետևաբար Սիփան Փաշինյանը, երբ որ սկսում է այդ սաղ կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, ով որոշում է, թե ով և ինչ կարող է անել մաքսային տեսչությունում, որովհետև այնտեղ ինքը ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որը ավելի հայտնի է «նակոլկա Շուշո» մականունով, և ուրեմն դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը համաձայնեցնում է Աննայի հետ, Աննան զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են, և կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից, հասկանում եք, չէ, որ դա անհնարին է, մինչև ամենաբարձր մակարդակի օքեյները»։

Նշենք, որ Սիփան Փաշինյանից բացի՝ այդ հայտարարության համար Մինասյանին դատի են տվել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ