ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը հրապարակել է ամբողջությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    51%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը հրապարակել է ամբողջությամբ

ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը հրապարակել է ամբողջությամբ

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումն ամբողջությամբ։

Որոշումն՝ այստեղ։

Մինչ այս հրապարակվել էր ՍԴ որոշման եզրափակիչ մասը, որտեղ նշված էր, որ ԿԸՀ-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» ուժերը: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Թեմայի այլ նորություններ