Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմանն ուղղված նախագծի քննարկմանը զուգահեռ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել. մեր տեղեկություններով՝ նիստի օրակարգում վերջին պահին ավելացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցը: Քոչարյանի պաշտպանների դիմումը վերաբերում էր 300.1 հոդվածի սահմանադրականությանը, այսինքն՝ Քոչարյանի անձեռնմխելիությանը:
ՍԴ-ն որոշել է դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին ՍԴ-ն կասեցրեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործը եւ կարծիքներ ստանալու համար դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով: Նշված երկու կառույցներից էլ արդեն պատասխան ստացվել է:
Աղբյուր՝ Հայկական Ժամանակ