Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված Քոչարյանի գործի քննությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված Քոչարյանի գործի քննությունը

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված Քոչարյանի գործի քննությունը

Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի մայիս ամսին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Նման դիմումներ ՍԴ-ին ներկայացրել էր նաեւ Քոչարյանի պաշտպանական թիմը, որից, սակայն, նրանք վերջերս հրաժարվեցին: Թեեւ դատարանի՝ գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը մեկ ամիս անց բեկանել էր Վերաքննիչ դատարանը, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Միայն հուլիսին էր ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել կասեցնել այն եւ դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու:

Գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի 29-ին, հրապարակվեցին ՄԻԵԴ-ի, իսկ հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները: Դրանք ստանալուց հետո ՍԴ-ն գործով նիստ նշանակեց հուլիսի 7-ին:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ