Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները. Լավրով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները. Լավրով

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կարգավորման պայմանավորվածություններին հասնելու ընթացքում չի խախտել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, նման մեղադրանքներն անազնիվ են և ապաշնորհ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մի կողմից (պնդվում է). «Ռուսաստանը խաբել է գրեթե բոլորին և դարձել է  հիմնական շահառուն»: Իսկ մյուս բևեռում. «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»: Միևնույն ժամանակ,  կարելի  է տեսնել, թե ինչքան անբարեխղճորեն է, այդ թվում`մեր ռուսական քաղաքագիտական միջավայրում, մեկնաբանվում կատարվածը»,- ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ որոշ վերլուծաբաններ «ուղղակիորեն մեղադրում են մեզ ՀԱՊԿ-ում ստանձնած մեր պարտավորություններին դավաճանելու համար»:

«Նախ, ես չեմ կարծում, որ մարդիկ (իսկ ես գիտեմ նրանց ազգանունները) պարզապես քաղաքականապես անգրագետ են, իրավաբանորեն՝ անկիրթ: Երկրորդ՝ նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ պարտավորությունները տարածվում են բացառապես ՀԱՊԿ անդամ պետության համատեղ պաշտպանության վրա արտաքին ագրեսիայից, ինչը, իհարկե, տեղի չի ունեցել Հայաստանի պարագայում: Նման բազմաթիվ օրինակներ կան: Ես դրանք թողնում եմ հեղինակների խղճի վրա և՛ արտերկրում, և՛ Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Թեմայի այլ նորություններ