Ռոբերտ Քոչարյանի հետ որոշել ենք հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած մեր երկու դիմումները. Արամ Օրբելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    62%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    56%
    6 կմ/ժ
  • Լոռի 3°C
    62%
    10 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    88%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    49%
    13 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    62%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    62%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    50%
    5 կմ/ժ
  • Արցախ 8°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռոբերտ Քոչարյանի հետ որոշել ենք հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած մեր երկու դիմումները. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի հետ որոշել ենք հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած մեր երկու դիմումները. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել են եւ որոշել հետ վերցնել ՍԴ-ին ներկայացրած իրենց դիմումները:

Օրբելյանի խոսքով՝ այժմ փաստաբաններից Արամ Վարդեւանյանը դիմում է ներկայացնում ՍԴ-ին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով վերադարձնել իրենց երկու դիմումները, որ ներկայացրել էին մոտ մեկ տարի առաջ: Դրանք, հիշեցնենք, վերաբերում էին Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածների հետ համապատասխանությանը:

Արամ Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանը հստակ դիրքորոշում է հայտնել՝ ասելով, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները դիմումները հետ վերցնեն. «Մեր խնդրանք-պահանջ-հորդորն է բոլոր քաղաքական ուժերին, որ Սահմանադրության ետ կապված այս գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ փաստաբանական թիմի որեւէ մեկի անունը չշոշափեն՝ գործընթացը դիտարկելով բացառապես պառլամենտական ֆրակցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում»,- ասաց նա: Ըստ Օրբելյանի՝ եթե որեւէ քաղաքական ուժ մտածում է, որ սահմանադրական փոփոխությունների գնալու առումով կան խախտումներ, չպետք է սպասի ինչ-որ ամսաթվի և պետք է միանա այդ գործընթացին:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այդ պայմաններում ե՞ւս հարցը չի քննարկվի՝ հաշվի առնելով, որ նման դիմում էր ներկայացրել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Այս գործընթացի, ինչպես քաղաքական որոշ շրջանակներ անվանում են, սահմանադրական կարգի տապալման գործընթացի հետ մենք որեւէ առնչություն չենք ուզում ունենալ, մենք՝ որպես կողմ, ունենք մի գործիք, դա այն է, ինչ հիմա անում ենք, իսկ թե ՍԴ-ն ինչ կանի, ես չեմ ուզում գուշակել»: 

Հարցին՝ իրենց համար սկզբուքնային հա՞րց էր, որ ՍԴ-ն այս կազմով քննի իրենց դիմումները, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Սա ՍԴ-ի կազմի հետ կապված հարց չէ, ինչ կազմ ուզում է, թող քննի, մենք տեսնում ենք, որ ֆրակցիաներից մեկը Սահմանադրության երաշխավորման եւ պառլամենտին տված իրավունքներն ու պարտականությունները ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտեմ ինչու, կապել է մեր գործի քննությամբ, եւ մենք ասում ենք՝ եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք, մեզնից հասանելիքը անում ենք. այլ գործիքակազմ, քան դիմումը հետ վերցնելն է, չունենք»:

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ