Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կրկին անհարգալից վերաբերմունք է դրսևորվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կրկին անհարգալից վերաբերմունք է դրսևորվել

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նշենք, որ նման դեպք գրանցվել է նաև երեկ, երբ Նարեկ Մութաֆյանը մոտեցել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել, ինչից հետո Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել: Նա ահազանգել է իրավապահներին:

Այս գիշեր Նարեկ Մութաֆյանին ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Թեմայի այլ նորություններ