Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    20 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    65%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    90%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:

Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ դատարան են ստացվել ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսնայանի դիմումները, ինչպես նաեւ տեղեկանք՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին չէր ներակայացել նաեւ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի:

 
 

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ըստ բ/կ-ից ստացված տեղեկանքի՝ ելնելով առողջական վիճակից՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին. «Տեղեկանքում առկա չեն տեղեկություններ այն մասին, թե որքան ժամանակ նա չի կարողանա մասնակցել նիստերին»,- ասաց դատավորը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր դիմումով խնդրել է հետաձգել դատական նիստերը մինչ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հանդարտեցումը:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, դրանով վերջինս տեղեկացրել է, որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի պատճառով Պետրոսյանը, ինչպես նաեւ Մեժլումյանը՝ որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացվել են, ուստի չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին եւ խնդրում են այն հետաձգել: Դատավորը նշեց, որ միջնորդության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ օրվանից են նրանք մեկուսացված, եւ այդ մասին հետաքրքրվեց Սեյրան Օհանյանից: Վերջինս ասաց, որ կոնկրետ տեղեկություններ չունի, բայց շուրջ 4-5 օր է:

Նախագահող դատավորը արձանագրեց, որ նրանց առողջական վիճակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ 14-օրյա մեկուսացումից հետո. «Հաշվի առնելով, որ Սեյրան Օհանյանի պաշտպանների, ինչպես նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել՝ այսօրվա նիստը հետաձգվում է»,- ասաց նա:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 9 ժ-ին 13:00-ին:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ էլ նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության հիմքով. նա վիրահատվել է եւ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ հետվիրահատական բուժման մեջ:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ