Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    11 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը

Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը

ունիսի 9-ին Նաիրա Զոհրաբյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Պատգամավորները քննարկել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը` անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների եւ ծախսերի կատարողականին:

Ներկայացնելով հիմնական ֆինանսական ցուցանիշները` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար 2019թ. պետական բյուջեով նախատեսված միջոցներից օգտագործվել է 513 մլն դրամ: Հատկացված միջոցները 2018թ.-ի համեմատ ավելացել են 25 տոկոսով: Իրականացվել է բյուջետային ծրագրերով նախատեսված 14 միջոցառում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, դիմելով հայրենակիցներին, կոչ է արել ստեղծված բարդ պայմաններում համախմբված պահպանել համավարակի կանխարգելմանն ուղղված կանոնները: «Ակնհայտ է, որ համաճարակը վտանգում է մեզանից յուրաքանչյուրին, մեր հարազատների կյանքը եւ առողջությունը, նպաստում նոր խնդիրների առաջացմանը»,-նշել է ՄԻՊ-ը: Ըստ նրա` բոլորի շահերից է բխում օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի, ինչը հնարավոր է միայն միասնական գործելով: Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, վարչական այլ աշխատողներին, ոստիկանությանը, ԱԻՆ-ին, տեսչական մարմիններին եւ այլ ծառայություններին` ստեղծված բարդ իրավիճակում նվիրումով աշխատելու համար: Արման Թաթոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմին` 24 ժամ գերծանրաբեռնված աշխատելու համար:

Զեկուցողը շնորհակալություն է հայտնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին` կառույցի հետ ամենօրյա աշխատանքային կապ հաստատելու համար, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում տեղ գտած հարցերի հետ կապված համագործակցության համար: Ըստ Արման Թաթոյանի` հանձնաժողովների հետ համագործակցությունը նպաստում է երկու հաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներին հետաքրքրել են խորհրդարանում եւ մարզերում ՄԻՊ ներկայացուցիչ ունենալու հնարավորությունը, կառույցին հատկացվող ծախսերի աճը, ՄԻՊ այցերը:

Թեմայի այլ նորություններ