«Քայլող մարդու» արձանը քաղաքական շահարկումների առիթ. երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    39%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Քայլող մարդու» արձանը քաղաքական շահարկումների առիթ. երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն

«Քայլող մարդու» արձանը քաղաքական շահարկումների առիթ. երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն

Այսօր ՀՀ կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2020 թ.-ին նախանշված ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող մշակութային մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև Երևանի Հյուսիսային պողոտայում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու հարցը, ինչը որոշ ընդդիմադիր ուժերի համար դարձավ քաղաքական շահարկումների և մանիպուլյատիվ հոդվածների առիթ:

Խնդիրը կայանում է նրանում, որ որոշ մարդկանց մոտ թյուրիմացաբար է ընկալվում քանդակի անվանումը: Ոմանք այն ասոցացնում են հեղափոխության օրերին կերտված «Քայլող մարդը» արձանի հետ, որի հեղինակն Իջեւան քաղաքի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, մինչդեռ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը ստեղծվել է երկու տասնամյակ առաջ:

Ի դեպ նկատենք, որ սա Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանի շուրջ առաջին քաղաքական շահարկումը չէ: Քանդակը նախատեսվում էր տեղադրել Հյուսիսային պողոտայում դեռևս տարիներ առաջ, սակայն քաղաքական նկատառումներով որոշումը կասեցվել էր: Չնայած հիմնավոր փաստարկներին, ընդդիմադիր ուժերի կողմից այնուամենայնիվ փորձ է արվում քանդակը կապել թավշյա հեղափոխության հետ:

 

Թեմայի այլ նորություններ