Քաղաքական հիշողության թարմացում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    33 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    78%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    19 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.2911
  • Դոլար = 387.973

Քաղաքական հիշողության թարմացում

Քաղաքական հիշողության թարմացում

Հայաստանում տիրող այս բարդ իրավիճակում, անտեսելով կորոնավիրուսային համաճարակը, որոշ ուժեր չեն կորցնում քաղաքական դիվիդենտներ շահելու և բաց չեն թողնում ինչպես տեղեկատվական, այնպես էլ հոգեբանական գրոհ իրականացնելու առիթը, գործող քաղաքական ուժին մեղադրելով բազմաթիվ այնպիսի երևակայան մեղքերի մեջ, որ անգամ մարդու ծիծաղն է գալիս:

Պրոբլեմը նրանում է, որ երբ գործող քաղաքական թիմը ուժ չի կիրառում, օգտատերերի կողմից արժանանում է այնպիսի գնահատականների, ինչպիսիք են «վերջ տվեք թավիշին» և նման այլ գրառումներ, իսկ երբ արդեն ուժ է կիրառվում, դա դիտարկվում է որպես բռնություն, և այդպես շարունակ:

Ինձ թվում է, որ պարզից էլ պարզ է, որ նման մտածելակերպի ներդրումը ունի միայն մեկ նպատակ: Արհեստականորեն տեղծված իրավիճակն օգտագործել որպես հիմնավորում, ինչպես կառավարության, այնպես էլ մնացած ճյուղերի հրաժարականը հետագայում պահանջելու համար։

Սկսենք ամենասկզբից: 6 տարի առաջ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, "Ժառանգությունը" և ՀԱԿ-ը իրար հետ հետ համատեղ ուժերով ստեղծեցին փաստացի քաղաքական միավոր, որը հանրության մեջ հայտնի դարձավ «Քառյակ դաշինք» անվանումով և որը պետք է միասնական ուժերով պայքարեր Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող սահմանադրական փոփոխությունների դեմ:

Սակայն, երբ քառյակից հեռացավ ՀՅԴ-ն, եռյակի համար բեկումնային և բախտորոշ դարձավ 2015 թվականի փետրվարի 12-ը` օր, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ իր հայտնի ելույթով, որում հայտարարեց, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք»: Ի պատասխան, դաշինքը սկզբում հայտարարեց հուժկու հանրահավաքի մասին, որը ինչպես հայտարարեց, այնպես էլ չեղարկեց, մեկնաբանելով դա յուրովի, իսկ այնուհետև քառյակը փաստացի փլուզվեց, թողնելով «Ժառանգությանը» մեն մենակ:

ԲՀԿ-ն180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը և հայտարարվեց Գագիկ Ծառուկյանի հեռանալը ակտիվ քաղաքականությունից: Այսպիսով, տեսնելով 2014-2015 թթ. տեղի ունեցած իրադարձությունները՝ կարող ենք ենթադրել, որ 5 տարի անց պատմությունը կարծես կրկնվում է:

Թեմայի այլ նորություններ