Պուտինը նշել է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը՝ արյունահեղության դադարեցումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    76%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պուտինը նշել է ԼՂ հարցով եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը՝ արյունահեղության դադարեցումը

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության գլխավոր արդյունքը Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մարտական գործողությունների դադարեցման շուրջ պայմանավորվածությունը շատ կարեւոր է, քանի որ արյունահեղությունը դադարեցվում է, եւ դա չափազանց կարեւոր եւ սկզբունքային է, մնացածը երկրորդական է: Մարդկանց կյանքի եւ առողջության պահպանումը ամենակարեւոր խնդիրն է, որը մենք լուծել ենք»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Հադրութի շրջանում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ տեղի ունեցած վերջին բախումը կլինի էսկալացիայի միակ դեպքը պատերազմի դադարեցումից հետո: «Հուսով եմ, որ դա կմնա միակ դեպքը, եւ ի վերջո կհաջողվի նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Պուտինը:   

Թեմայի այլ նորություններ