Պուտինը ԼՂ հակամարտության համատեքստում դարձյալ խոսել է Սումգայիթի էթնիկ բախումների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    77%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պուտինը ԼՂ հակամարտության համատեքստում դարձյալ խոսել է Սումգայիթի էթնիկ բախումների մասին

Պուտինը ԼՂ հակամարտության համատեքստում դարձյալ խոսել է Սումգայիթի էթնիկ բախումների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս դարձյալ խոսեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի և ադրբեջանիցների միջև տեղի ունեցած էթնիկ բախումների մասին, որոնք հետագայում տեղափոխվել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածք: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ` այս հարցին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հակամարտության էթնիկական արմատները սկսվել են Սումգայիթից, հետո տեղափոխվել` Լեռնային Ղարաբաղ: Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում այս տարի իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, որովհետև լարվածությունը ձգվում էր երկար տարիների ընթացքում:

«Չեմ կարծում, որ սա տեղի ունեցավ արտաքին ազդեցության պատճառով: Բազմաթիվ փոխհրաձգություններ, փոքր բախումներ էին տեղի ունենում և այդ ամենը հանգեցնում էր հակամարտության: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ այն էր, որ մենք պետք է առանց արյունահեղության հասնենք պայմանավորվածությունների, այդպիսին էր մեր դիրքորոշումը նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որտեղ համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- նշեց ՌԴ նախագահը:

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, դարձյալ նշել էր, որ այն սկսվել է Սումգայիթի էթնիկ բախումներից:

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Թեմայի այլ նորություններ