Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը, սակայն այն դեպքում, երբ կլինի այդ մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերում է հումանիտար առաքելության կոնտինգենտի խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հավանական է, բայց միայն բոլոր կողմերի հետ համաձայնությամբ, այդ թվում` Ադրբեջանի, քանի որ մենք ի սկզբանե քննարկել ենք մեր խաղաղապահների թիվը և այն համաձայնեցված է»,- ասաց Պուտինը:
 

ՌԴ նախագահը նշեց, որ, եթե կողմերը հայտնեն խաղաղապահների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ապա իրենք դա կանեն:

Թեմայի այլ նորություններ