Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին Լինն Թրեյսիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին Լինն Թրեյսիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին Լինն Թրեյսիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար` շեշտելով նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված օժանդակությունը:

Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Կառավարության կողմից հաստատված Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:

ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի կողմից ներկայացվել են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահի դրությամբ հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի կողմից ներկայացվել են նաև շահառուներից ստացված արձագանքները:

Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը՝ արձագանքելով ընթացիկ խնդիրներին և նոր միջոցառումների առաջարկներ ներկայացնել: 

Թեմայի այլ նորություններ