Պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել. Փաշինյանը՝ ՀՀ սահմանի որոշ հատվածներում գործընթացների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել. Փաշինյանը՝ ՀՀ սահմանի որոշ հատվածներում գործընթացների մասին

Պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել. Փաշինյանը՝ ՀՀ սահմանի որոշ հատվածներում գործընթացների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի ունեցող գործընթացներին: ՀՀ վարչապետը թեմային անդրադարձավ ժողովրդին հղած ուղերձի ընթացքում:

«Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, իհարկե, ցավոտ են և ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից: Սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է: Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում: Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց այդ խնդիրներն անլուծելի չեն, և դրանց լուծման վրա մենք աշխատում ենք: Մեր զինված ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով, և պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել: Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա իրոք սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ: Մենք պետք է՝ գնանք այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ