Պետությունից թալանածով հայրենիք փրկողները․ Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    66%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Պետությունից թալանածով հայրենիք փրկողները․ Հայկական Ժամանակ

Պետությունից թալանածով հայրենիք փրկողները․ Հայկական Ժամանակ

Այն, որ ինչ-որ պահի ԲՀԿ-ն միանալու է կառավարության հրաժարականի պահանջին ու դրանով իսկ մեծ ոգեւորություն է առաջացնելու նախկինների շրջանում, միանգամայն սպասելի էր։ Ընդորում՝ նախկիններն ակնհայտորեն դեմ չեն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի ծառայություններից օգտվելուն ու այն որպես իշխանափոխության հիմնական «հարվածային ուժ» օգտագործելուն (երեւի հիմա արդեն կրկեսի վերածելու հայրենիք ունեն): Բարոյախոսական հորդորները, թե չի կարելի ծանր իրավիճակում հայտնված երկրի իշխանությունների դեմ պայքարել, թե դա դավաճանություն է եւ այլն, տվյալ դեպքում բացարձակապես անիմաստ են։ Քաղաքական այդ ուժերը շատ երկար են սպասել այս օրվան ու երեւի համոզված են, որ պետությունն ու իշխանությունները բավարար չափով թուլացել են, ու իրենց «վճռական հարվածի» ամենահարմար պահն է։ Իսկ քաղաքականության մեջ բարոյական վարքագիծ պահանջելն անիմաստ է, առավելեւս այն ուժերից, որոնց անցած ուղին բոլորին հայտնի է։ Այնպես որ պետք է մի կողմ թողնել հայհոյախառը գնահատականները եւ խոսել հստակ փաստարկներով։

Կառավարության հրաժարականը պահանջողները, իհարկե, իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ծանր իրավիճակում հայտնված երկրի ներսում իշխանությունների դեմ «երկրորդ ճակատ» բացելը, մեղմ ասած, լավ բան չէ։ Ու հայտարարում են, թե իրենք դա անում են ոչ թե հանուն իշխանության, հանուն կասկածելի ծագմամբ ունեցվածքը պահպանելու եւ արդարադատությունից խուսափելու, այլ հանուն հայրենիքի փրկության։ Գործող կառավարությունը, հասկանում եք, երկիրը տանում է կործանման, ու իրենք երկիրը փրկելու այլ տարբերակ չունեն՝ հեղաշրջումից բացի։

Իսկապե՞ս դա այդպես է։ Նրանց իսկապե՞ս կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակն է մտահոգում, նրանք իսկապե՞ս մարդկանց առողջությամբ են մտահոգված ու գիշերները չեն քնում՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակի մասին մտածելով։ Ուշադիր նայեք նրանց ցանկը, որոնք կառավարության հրաժարականն են պահանջում՝ «երկիրն այս վիճակին հասցնելու» համար։ Այդ մարդիկ ահռելի, հնարավոր է՝ ՀՀ տարեկան բյուջեն գերազանցող ֆինանսական կարողություններ ունեն ու չեն էլ թաքցնում դա։ Հարց՝ փորձե՞լ են ինչ-որ բանով աջակցել պետությանն ու այն ժողովրդին, որի դարդերով իբր գիշեր-ցերեկ տապակվում են։ Նրանք, իհարկե, պարտավոր չեն դա անել (առավելեւս, որ առջեւում ընտրություններ չկան), բայց խոսքը պարտավորությունների մասին չէ։ Հասկանալի է, որ նախընտրական շրջանում կարելի է տուկի թել բաժանել, իսկ համաճարակի ժամանակ պաշտպանիչ դիմակներ բաժանելն անիմաստ է, բայց կարելի էր, չէ՞, գոնե ենթակա լրատվամիջոցներով ահավոր աղմուկ չբարձրացնել, թե պարտադիր դիմակ կրելն ինչ ահավոր ֆինանսական բեռ է ժողովրդի համար, թե ինչպես են իշխանություններն այդ «անտրամաբանական» պահանջով կոտորում ժողովրդին, եւ այսպես շարունակ։ Կամ, ասենք, կարելի էր, չէ՞, առանց բուժսպասարկման մնացած մարդկանց սրտաճմլիկ պատմությունները ֆեյսբուքյան գովազդներով տարածելու փոխարեն մի քանի օրվա «պերերիվի փողով» բուժսարքավորումներ գնել ու փոքր-ինչ թեթեւացնել համակարգի վիճակը։

Իրենց որոշելիքն է, իհարկե։ Բայց նրանց այդ պահվածքը կարեւոր է այնքանով, որ հստակ ապացուցում է՝ պետության ու ժողովրդի ճակատագրով մտահոգված լինելն ընդամենը պատրվակ է, նրանց հետաքրքրում է միայն իշխանությունը վերադարձնելն ու կրկին կերակրատաշտի մոտ հայտնվելը։ Ու սա, ի դեպ, ակնհայտ է բոլորի համար, անկախ նրանից՝ գո՞հ են գործող կառավարության աշխատանքից, թե՞ ոչ։ Իսկ ժողովրդի տված իշխանությունը կարող է ետ պահանջել միայն ժողովուրդը, եւ ոչ թե այդ նույն ժողովրդից թալանած միջոցներով քաղաքականության մեջ ջրի երեսին մնացողները։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ