Պետական մակարդակով խոնարհումի միջոցառում և սգո օր հայտարարելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետական մակարդակով խոնարհումի միջոցառում և սգո օր հայտարարելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո. վարչապետ

Պետական մակարդակով խոնարհումի միջոցառում և սգո օր հայտարարելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո. վարչապետ

«Մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ ու սգո օրեր հայտարարել, և  դա անելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո»:

Այս մասին այսօր հղած իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

 

«Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, և այն պետք է ապրենք իրար հետ ու իրարով: Սա պետք է լինի մտորում անցյալի ու ապագայի մասին: Առավել միտված ապագային»:

Խոսելով սահմանների շուրջ տարվող աշխատանքների մասին, ՀՀ վարչապետը նշեց.

«Այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ցավոտ են և ցավով են ընդունվում մեր որոշ հայրենակիցների կողմից, սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր Զինված ուժերը տեղաբաշխվում են մեր՝ Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով, խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է: Այստեղ տարբեր գործնական խնդիրներ կան, բայց դրանք անլուծելի չեն»,- ասաց նա՝ նշելով, որ այդ խնդիրների ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Կրկնում եմ՝ մեր ԶՈւ-ն տեղաբաշխվում է ՀՀ սահմանի երկայնքով, պետք է խնդրեմ այս առիթով ամեն անգամ խուճապային տրամադրության մեջ չընկնել, մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա սահման, ոչ թե ռազմաճակատի գիծ, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,-նշեց վարչապետը:

Խոսելով Մեղրիի խնդրի տարընթերցումների մասին, ՀՀ վարչապետն ասաց.

 «Նոյեմբերի 9-ի հայտարարության առթիվ ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ «Մեղրիի միջանցք» հասկացություն չկա, կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, եթե մենք ապագայի մասին պետք է մտածենք, պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին»:

Թեմայի այլ նորություններ