Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    13 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին

Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արցախցիներին ցույց տրվող հումանիտար օգնության գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ` այս խնդրին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն ու կսկսեն օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն` առաջին հերթին Արցախ վերադարձող փախստականներին, և ոչ միայն Ռուսաստանը դա կանի` այնտեղ օգնություն ուղարկելով, այլ նաև միջազգային կազմակերպությունները կսկսեն գործել: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել այս գործառույթները»,- ասաց Պուտինը:
 
Դեկտեմբերի 16-ին Ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք են հասցրել հումանիտար օգնության փաթեթները` բեռնված սննդով և առաջին օգնության պարագաներով: Սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են իրենց տները վերադարձած արցախցիներին: Հումանիտար պարագաներ է ստացել ավելի քան 100 ընտանիք: Ռուսաստանի ՊՆ բժշկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցույց տալ Ստեփանակերտի և Մարտակերտի բնակիչներին: Ռուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել 529 մարդու, այդ թվում` 63 երեխայի:

Թեմայի այլ նորություններ