Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Գամկղրելիձե
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    35 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Գամկղրելիձե

Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Գամկղրելիձե

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը ՀՀ-ին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում:

«Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,-այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է,- որքանով տեղյակ եմ՝ ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները պետք է հեռախոսազրույց ունենան, ու այդ ընթացում որոշվելու են աջակցության հետ կապված մանրամասները: Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը»:

Հիշեցնենք, որ ըստ ռուսական քարոզչության, Թբիլիսիում գործող Լուգարի լաբորատորիայի անվան հետ կապվում է Ամերիկայի ֆինանսավորմամբ զենքի արտադրման հանգամանքը, ինչը թեև բազմիցս հերքվել է և լաբորատորիայի գործունեությունը խիստ կարևորվել՝ հատկապես կորոնավիրուսի հակահամաճարակային գործունեության ընթացքում։

Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թ. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Ալեքսեևկա գյուղում, ԱՄՆ-ի կառավարության ծրագրով: Կենտրոնը, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, զբաղվում է կենսաբանական սպառնալիքների ուսումնասիրությամբ:

Թեմայի այլ նորություններ