Պատգամավորների բախտը բերել է․ կորոնավիրուսը տանում են առանց ախտանշանների
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    22%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    86%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    25%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    22%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Պատգամավորների բախտը բերել է․ կորոնավիրուսը տանում են առանց ախտանշանների

Պատգամավորների բախտը բերել է․ կորոնավիրուսը տանում են առանց ախտանշանների

Օրերս ԼՈՒՐԵՐ.com-ը կազմել էր ցանկ, թե պատգամավորներից ովքեր են վարակվել կորոնավիրուսով: Հետաքրքվել ենք նրանցից յուրաքանչյուրի  առողջական վիճակով: 

«Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքնազգացողությունը լավ է. «Ջերմություն չունեմ, բժշկի հսկողության տակ եմ, ընդունում եմ  վիտամիններ և այլ դեղամիջոցներ. սպասում եմ, թե երբ կլրանա 14-րդ օրը»:

Հայկ Գևորգյանը ևս չունի ախտանշաններ. «Շատ լավ եմ զգում ինձ, լրացել է ինքնամեկուսացման 8-րդ օրը»: Պատգամավորը հավելեց, որ շուտ ապաքինվելու լավագույն  միջոցը բոլոր ցուցումներին հետևելն է:

Կարեն Համբարձումյանը ինքնամեկուսացել է տանը և հետևում է բժշկի բոլոր ցուցումներին. «Ինքնազգացողությունս շատ լավ է, ընդունում  եմ նշանակված դեղամիջոցները»: Պատգամավորը հավելեց, որ ինքնամեկուսացման 4-րդ օրն է և առողջություն մաղթեց բոլոր հիվանդներին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը անհամբեր սպասում է, թե երբ է դուրս գալու ինքնամեկուսացումից. «Լրացել է ինքնամեկուսացման 9-րդ օրը, ես ինձ լավ եմ զգում, հիմա չունեմ որևէ  ախտանշան»: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը միակ պատգամավորն է, ով վարակվել էր. լրացել է պատգամավորի ինքնամեկուսացման 14-րդ օրը. «Իմ առողջական վիճակը շատ լավ է, արդեն գնում եմ աշխատանքի»:

Թեմայի այլ նորություններ