Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում այդ երբ և ինչ հաջողություններ է ունեցել Հայաստանը .Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում այդ երբ և ինչ հաջողություններ է ունեցել Հայաստանը .Փաշինյան

Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում այդ երբ և ինչ հաջողություններ է ունեցել Հայաստանը .Փաշինյան

Այն բանից հետո երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, ով չի ալարում շտապում է վերջին 30 տարիների իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի կառավարություն: Այս մասին ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

«Բանը հասել է նրան, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել է Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքկանության պատճառով: Հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել այն ժամանակը, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրեն և իր իշխանութանը մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալում է որպես տարածքային ամբողջականության վերականգնում.

 

«Այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, իսկ ինքը հայ հանրությանը բացատրում էր, թե դրանում ոչ մի վատ բան չկա»,-ուղերձում ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով միջազգային հանրության այդ վերաբերմունքը ձևավորվել է վերջին 25 տարում, երբ միջազգային հանրությունը Հայաստանին դիտարկել է օկուպանտ.

«Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը, ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում այդ երբ և ինչ հաջողություններ է ունեցել Հայաստանը ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր: Դիվանագիտական հաջողությունը 1995թ-ի ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից հետո միջազգային հանրությունը ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնանվարություն պետք է լինի և սա է հարցի լուծումը։ Դիվանագիտական հաջողությունը բանակցությունների սեղանին դրված ընդհանուր պետություն փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր 7 տարածքներ Ադրբեջանին հանձնելու պահանջը, այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ և այն, որ Ադրբեջանը և Ղարաբաղը նույն պետույթյան կազմի մեջ պետք է լինեն:Դիվանագիտական հաջողությունը 1999թ-ի Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով:Դիվանագիտական հաջողությունը Մադիրդյան սկզբունքնե՞րն էին, որոնք թմբկահարվում էին, որպես դիվանագիտական հաջողություն, սակայն պարզվեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնվի:Դիվանագիտական հաջողությունը 2011թ-ի Կազանյան բանակցությու՞ններ, երբ Ադրբեջանը բանակցություների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարը ղեկավարը հայտարարում էր, որ մենք պատրաստ են 7 շրջանները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում »,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը իշեցրեց, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը չի պատժվել , քանի որ այդ ժամանակվա իշխանությունը, նրա խոսքով, լեգիտիմացրել է Ադրբեջանի պատերազմ վարելու իրավունքը:

Փաշինյանի պնդմամբ՝ իր իշխանությունը ոչ թե բանակցություններն է ձախողել, այլ ՝25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դքուրս գալու փորձերն ենք ձախողել։

Թեմայի այլ նորություններ