Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը մնում են ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները. հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը մնում են ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները. հարցում

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը մնում են ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչները. հարցում

Ըստ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում շարունակում են մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցումն անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2021թ փետրվարի 15-ից-17-ը: Նախ` հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքը՝ 1-5 բալանոց սանդղակով:

«Ներկայացված են միջին գնահատականները:

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.8 բալ,
  2. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.3 բալ,
  3. «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 2.2 բալ,
  4. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ,
  5. «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1.8 բալ,
  6. առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1.7 բալ,
  7. երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1.7 բալ,
  8. «Հայաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1.6 բալ,
  9. «Հայ յեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.6 բալ
  10. «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1.5 բալ»,-ասաց Նավասարդյանը և հայտնեց, որ նշված բոլոր քաղաքական գործիչներն էլ միջինից ցածր գնահատական են ստացել, այսինքն՝ չկա դրական տիրույթում գնահատված քաղաքական գործիչ:

Առկա քաղաքական վիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է համարել հարցվածների 37.1 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ է» տարբերակը ընտրել է 21.3 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ չէ» նշել է 13.6 տոկոսը և «ընդհանրապես անհրաժեշտ չէ» տարբերակը նշել է 19.7 տոկոսը: Այսպիսով՝ մոտ 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա: Քաղաքացիներին նաև առաջարկվել են տարբերակներ, թե արտահերթ ընտրությունների անցկացման ո՞ր տարբերակն են համարում ընդունելի կամ ճիշտ: «41.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 28.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության և 7.9 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է իրականացվեն ընդդիմության առաջարկած ժամանակավոր կառավարության կողմից»,-ասաց Նավասարդյանն ու հավելեց՝ այս հարցին դժվարացել է պատասխանի գրեթե 14 տոկոսը, այլ տարբերակները եղել են 8.9 տոկոս:

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարություն է տարածել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Քաղաքացիներին հարցրել են, թե արդյոք համաձա՞յն են այդ որոշման հետ: 28.2 տոկոսը նշել է, որ լիովին համաձայն է, ավելի շուտ համաձայն է եղել 11.7 տոկոսը, ավելի շուտ համաձայն չէ  15.9 տոկոսը, «ընդհանրապես համաձայն չէ» տարբերակը նշել է 35 տոկոսը: Այսինքն՝ մոտ 51 տոկոսը համաձայն չէ այդ որոշման հետ: 9.2 տոկոսը դժվարացել է այդ հարցին պատասխանել:

Քաղաքացիներին հարցրել են նաև՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը, ո՞ր կուսակցությանը կտան իրենց ձայնը:

  1. «Իմ քայլը» խմբակցությանը» տարբերակը նշել է 33.1 տոկոսը,
  2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 4.4 տոկոսը,
  3. «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 2.6 տոկոսը, «
  4. Հայաստանի Հանրապետական կուսակցությանը» նշել է 2.2 տոկոսը,
  5. «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 2.2 տոկոսը,
  6. «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.9 տոկոսը,
  7. «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.7 տոկոս,
  8. «Սասնա ծռեր»՝ 0.4 տոկոս,
  9. «Քաղաքացու որոշում»՝ 0.2 տոկոս և այլն:

Հարցվածների 38.8 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա» տարբերակը նշել է 43.6 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 17.6 տոկոսը: Նավասարդյանը նկատեց, որ եթե նախորդ հարցման ընթացքում՝ նոյեմբերի 13-ին միայն 35 տոկոսն է ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա հիմա այդ ցուցանիշը գրեթե 8 տոկոսով աճել է: 

Թեմայի այլ նորություններ