Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին և ՀՀ նախագահի ընտրությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Լոռի 13°C
    76%
    1 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    49%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    59%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին և ՀՀ նախագահի ընտրությանը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմեն Սարգսյանի հրաժարականին և ՀՀ նախագահի ընտրությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումին։

«Ես հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ, մոտավորապես 3․5 ժամ առաջ։ Զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է, որ ինքը կայացրել է որոշում։ Փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ քննարկման  ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում»,- ասաց Փաշինյանը։

« Հրաժարական տալու մտադրության մասին հայտարարությունը հրապարակելուց  ժամեր առաջ եմ իմացել այդ մասին, իսկ մեր քաղաքական թիմն ավելի ուշ է տեղեկացել: Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել: Հասկանալի է, որ լրջորեն պետք է քննարկել: Քննարկումների ընթացքում, որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով: Կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն: Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած եք լրջագույն մարտահրավերների առաջ: Կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի մի իրավիճակ, որ խորհրդարանը, կառավարությունը, նախագահն իրենց կապված զգա միասնական պատասխանատվությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, ներդաշնակության սակավության պատճառով շատ լուրջ մարտահրավերներ եղան: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համատեքստում, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ժողովուրդը պետականության կորստի եզրին էր գտնվում:

«Շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակներին չառնչվենք: Կարծում եմ, որ նախագահի ընտրության հարցում ճգնաժամային իրավիճակ, ռիսկեր չունենք: ՔՊ-ն ի վիճակի է ընտրել նախագահ առնվազն երկրորդ փուլում: Չեմ կարծում, որ պետք է գնանք էքսպերիմենտների: Պետք է գնանք ներդաշնակության հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասաց վարչապետը:  

Վարչապետը նշեց, որ Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումը հայտնի է։

«Իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից կամ էականորեն է տարբերվում։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակվանից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայն դեպս, նախագահի լիազորությունների մասով: Հրաժարականի դրդապատճառների մասին այնտեղ կան բացատրություններ, կարծում եմ, որ ես ինքս էլ այդ բացատրություններն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ասուլիսի ընթացքում Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին հարց հնչեց, որը վերաբերում էր «Հետք»-ի հետաքննությանը։ Այնտեղ նշվում է, որ Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է։

«Եթե այդտեղ կա որևէ փաստ, որին ՀՀ պետական որևէ մարմին պետք է արձագանքի, կարծում եմ՝ պետական մարմինները պետք է զբաղվեն դրանով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«2018-ի հեղափոխությունից հետո շատերն էին ինձ համոզում, որ գնանք Սահմանադրական փոփոխությունների։ Ես դեմ եմ արտահայտվել դրան մի նկատառումով, որ խորհրդարանական կառավարման համակարգը նոր է, և պետք է դրան հնարավորություն տալ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շատ կային կարծիքներ, որ կառավարման համակարգի պատճառով էր մեր ձախողումները։ Այդ ժամանակ մտածում էի արդեն սրա մասին լրջորեն։ Բայց, երբ ընտրություններից հետո մենք երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք, և մեզ հաջողվեց ժողովրդավար ընտրություններ անցկացնել, ես հասկացա, որ եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների միջով կանցնեինք ու ճգնաժամն էլ ավելի կխորանար»,-ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ