Նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի որոշման մասին: 

«Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:
 
Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար:

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տուն: ՀԺ թղթակիցն արձանագրել է, որ Ծառուկյանին սպասարկող դիվանագիտական համարներով Range Rover մակնիշի ավտոմեքենան («36 D009 AM») մեկ այլ մեքենայի ուղեկցությամբ ժամանել է Սարգսյանի կեցավայր: Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը վատառողջ է: Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ՀԺ թղթակցին մոտենալ եւ տեսալուսանկարահանում իրականացնել: Ավելին՝ հեռախոսով մոտիկից արված լուսանկարը պահանջել են ջնջել: Հրապարակված լուսանկարն արված է հեռվից:

Բացի այդ, ֆեյսբուքյան իր էջում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ նա նույնպես տեսակցել է նախագահին.

«Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»։

Նշենք նաև, որ ավելի վաղ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը հայտնել էր, որ իր ունեցած տեղեկություններով Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության անկուսակցական պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, քանի որ Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չստորագրել հրամանագիրը Սահամանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելը՝ (169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով է, սույն գործընթացը խոչընդոտ չէ ԳՇ պետի պաշտոնից ազատման հարցում։

 

Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Նախագահը դիմել է ՍԴ, բայց Զինծառայության մասին օրենքի համապատասխանության հարցով։ Դա նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ:

Թեմայի այլ նորություններ