Նախագահը չի շտապում դիմել ՍԴ. Արա Զոհրաբյանը պահանջ փոխանցեց նախագահի աշխատակազմին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Նախագահը չի շտապում դիմել ՍԴ. Արա Զոհրաբյանը պահանջ փոխանցեց նախագահի աշխատակազմին

Նախագահը չի շտապում դիմել ՍԴ. Արա Զոհրաբյանը պահանջ փոխանցեց նախագահի աշխատակազմին

Այսօր՝ մի շարք քաղաքացիներ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, և մի քանի հասարակակական գործիչների գլխավորությամբ, նախագահական նստավայրի դիմաց ակցիա են կազմակերպել։ Քաղաքացիները պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։ Լրագրողների հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ նախագահը պետության գլուխն է և ինքն է հետևում Սահմանադրության պահպանմանը. «Սա նշանակում է, որ եթե նա տեսնում է Սահմանադրության խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի»: Արա Զոհրաբյանն ընգծեց՝ Սահմանադրական մարմինների միջև վեճ է առաջացել.

«Այսօր վերջին օրն է, որ նա կարող է դիմել ՍԴ: Ստացվում է՝  նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի: Նա փոխանակ Սահմանդրական երկու լուրջ մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, հրաժարվում է այդ գործիքից»:

Լրագրողների հետ զրույցից հետո Արա Զոհրաբյանը նախագահի աշխատակազմին փոխանցեց ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջը և հավալեց, եթե նախագահն այն անտեսի իրենք վաղվանից սկսելու են ՀՀ նախագահի վախերի բացահայտման գործընթաց. «Օրինակ՝ երկքաղաքացիության պահանջը:  Նախկինում էլ դա կար, բայց նախագահը վարչապետին ցույց էր տվել այդ փաստաթուղթը, կփորձենք պարտադրել, որ հանրությանն էլ ցույց տա: Միգուցե դրանով է կաշկանդված: Եթե նախագահին դրանով են վախեցնում, մենք ուզում ենք ասել՝ մի վախեցեք, նույն բանը մենք կարող ենք անել ավելի բարձր հարթակներով»:

Թեմայի այլ նորություններ