Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները

Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումները նախատեսվում են ապրիլի 1-ին՝ այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 
 
Ըստ նրա` Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում նախատեսված չէ: ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը: Նախարարները կհանդիպեն նախ նեղ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ներառվել են ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն կազմակերպության ձևաչափով բազմակողմանի համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում:

Թեմայի այլ նորություններ