Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    86%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը  ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը կքննարկեն եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Սա առաջնորդների չորրորդ անհատական հանդիպումն է ընթացիկ տարում։

Ողջունելով հայաստանցի գործընկերոջը՝ ՌԴ նախագահը նշեց, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում ու հույս հայտնեց, որ այս անգամ ևս այդպես կլինի:

«Մենք կխոսենք թե ֆորմալ, և թե ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ «համաձայնեցնել ժամացույցները» (ռուս. Сверить часы – փոխաբերական իմաստով՝ համաձայնեցնել դիրքորոշումները, քայլերը, խմբ.) նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր համագործակցության հիմնական հարցերով, այդ թվում՝ այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասաց Պուտինը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ սա այս տարի ՌԴ նախագահի հետ արդեն չորրորդ հանդիպումն է: «Կարծում եմ, նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի ու մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության երկուստեք ընկալման մասին: Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ պրոցեսներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, ինչպես Դուք ասացիք՝ «համեմատեն ժամացույցները»: Իհարկե, ցավոք առայժմ չի կարելի ասել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- ասաց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ