Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից, Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն. Համբարձումյանը հայտարարություն է տարածել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից, Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն. Համբարձումյանը հայտարարություն է տարածել

Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից, Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն. Համբարձումյանը հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Միքայել Համբարձումյանն ազատվել է նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Աբազյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն իր պաշտոնանկության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

«Հարգելի՛ հայրենակիցներ։ Դեռեւս ս/թ հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել եւ իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել:

Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի համար, ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղեկալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իմ խնդրանքը, որը բավարարվել է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ եւ Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ