Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են. Զարիֆ

Իրանում մտահոգված են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով և հույս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա: 

Այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում:
 
«Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում: Ես երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր շատ կարևոր հարցերի մասին զրույց եմ ունեցել ձեզ հետ, դրանից հետո կհանդիպեմ նաև վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, որ կկարողանանք վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել: Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
 
Նա  հույս է հայտնել, որ տարածաշրջանը կայունության, համագործակցության և ընդլայնված կապերի հաստատման ուղղությամբ կընթանա:
 
Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է շատ լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար: «Երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ ջանքեր են գործադրվել, և այս վերջին երկու օրվա ընթացքում նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էր գտնվում Հայաստանում և այդ շրջանակում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել: Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի և ազգային անվտանգությունը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում: Իրանի եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:  Մենք այս քաղաքականությունը շարունակում ենք և հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա:
 
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում աշխատել են օգտակար լինել հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: «Մենք հարգել ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այդ երկրների ժողովուրդների իրավունքները: Այս նոր ճգնաժամի ընթացքում հատուկ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր հատուկ բանագնացին՝ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»,- ասել է Զարիֆը:

Թեմայի այլ նորություններ