Մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    16 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 578 հազար 678 է։ Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել էր հունիսի 11-ին, ավարտվել հունիսի 13-ին: Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ 

ՀՀ ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«500 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում քվեարկության ավարտից հետո»,- ասաց Մուկուչյանը։

Թեմայի այլ նորություններ