Մարտի 1-ին միաժամանակ տեղի ունենցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում և «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Բաղրամյան պողոտայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Մարտի 1-ին միաժամանակ տեղի ունենցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում և «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Բաղրամյան պողոտայում

2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեղում իրականացրել է հանրահավաքի աերոնկարահանում՝ մասնակիցների քանակը պարզելու համար։ Հարկ է նշել, որ հանրահավաքի ժամով պայմանավորված՝ նկարահանումն իրականացվել է հանրահավաքի մեկնարկի ժամից ընդամենը 24 րոպե անց՝ մթությունից խուսափելու և հետագա հաշվարկը հնարավոր դարձնելու համար։ Նկատենք, որ դրանից հետո՝ հավաքի ընթացքում, մասնակիցների քանակն էապես ավելացել է, սակայն մթության պատճառով ավելի ուշ ժամի անհատական հաշվարկ իրականացնել չի հաջողվել։
 
Ըստ այդմ, 18։54-ին արված աերոլուսանկարի անհատական հաշվարկի, ինչպես նաև ավելի ուշ արված լուսանկարների հաշվարկի հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնում է, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։
 

Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 18։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։ Աերոնկարահանման միջոցով իրականացված հանրահավաքի մասնակիցների հաշվարկի տվյալներով ժամը 18։19-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 5000 մարդ։
 

 

 

Թեմայի այլ նորություններ