Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր` Չինաստանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր` Չինաստանում

Կորոնավիրուսի անհանգստացուցիչ նոր թվեր` Չինաստանում

Չինաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր 61 դեպք: Մահացություններ չեն գրանցվել: Կիրակի օրը հիվանդանոցներից դուրս են գրվել այդ վարակակիրներից տասը: Վարակակիրների հետ շփումներ ունեցած 228 անձինք եւս ավարտել են բժշկական հետազոտությունները: Սակայն ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է երեքով:

Կիրակի օրը հաստատվել է, որ վարակի 80 դեպքերն, այսպես ասած, ներկրված են այլ երկրներից: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Կիրակի օրվա երեկոյան տվյալներով Չինաստանի հիմնական տարածքում ներկա պահին կա հիվանդությունը դրսից բերած 2049 վարակակիր: Իսկ երկուշաբթի օրվա տվյալներով այս երկրում մինչ այժմ գրանցված վարակակիրների թիվը մոտեցել է 84 հազարին: Քսանմեկ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Ինչ վերաբերում է Հոնկոնգին, ապա այստեղ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 2633-ի: Հիվանդությանը 7 եւ կես միլիոն ազգաբնակչություն ունեցող այս քաղաքում մինչ այժմ զոհ է գնացել 18 մարդ:

Չինաստանից իր անկախությունը պաշտպանող Թայվանում հաստատվել է հիվանդության 458 դեպք:

Աղբյուր՝ Ամերիկայի Ձայն

Թեմայի այլ նորություններ