Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց․ ՀՀ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց․ ՀՀ ՊՆ

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց․ ՀՀ ՊՆ

ԿՈՉ ԶԼՄ-ին

Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է ինչպես տեղի ազգաբնակչության, այնպես էլ տվյալ տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը՝ փաստացի, հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։

Թեմայի այլ նորություններ