Իրավապահները պատրաստվում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի՝ Ազգային ժողովի աշխատասենյակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    35 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Իրավապահները պատրաստվում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի՝ Ազգային ժողովի աշխատասենյակը

Իրավապահները պատրաստվում են խուզարկել Նաիրա Զոհրաբյանի՝ Ազգային ժողովի աշխատասենյակը

Կենտրոնի Քննչական բաժնի քննիչները պատրաստվում են խուզարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ Ազգային ժողովում գտնվող աշխատասենյակը: Այս մասին հայտնում է ինքը Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։

 

Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ»։

Թեմայի այլ նորություններ