Ինչո՞ւ եք ապատեղեկատվություն տարածում. Ագնեսսա Խամոյանը չպատասխանեց իրեն ուղղված հարցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ինչո՞ւ եք ապատեղեկատվություն տարածում. Ագնեսսա Խամոյանը չպատասխանեց իրեն ուղղված հարցին

Ինչո՞ւ եք ապատեղեկատվություն տարածում. Ագնեսսա Խամոյանը չպատասխանեց իրեն ուղղված հարցին

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, թե Բաքվից Երեւան բերված զոհված սպա 31-ամյա Տարոն Սահակյանն ադրբեջանցի զինծառայողների է գերի վերցրել, այնուհետև բաց թողնելու հրաման ստացել, ապա՝ ինքը գերեվարվել և խոշտանգվել: Չճշտված տեղեկությունը ֆեյսբուքյան իրենց էջերում վերահրապարակել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսսա Խամոյանը և Արթուր Ղազինյանը:

Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հերքելով մամուլում և սոցցանցերում շրջանառվող վերոնշյալ տեղեկությունները: «Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,- նշված էր ՊՆ հայտարարության մեջ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում լուրերը հերքել էր նաև զոհված սպա Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոման Սահակյանը՝ ասելով. «Փորձաքննությանը ներկա եմ եղել, իր վրա խոշտանգվածի հետք չկա: Մարմնազննությամբ միայն բեկորային վնասվածքներ են: Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել: Նռնակի պայթյունի հետեւանք է»:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներից մեկն Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է վերջինս ապատեղեկատվություն տարածում իր էջում, ինչին ի պատասխան՝ Խամոյանը նշեց, որ հենց հարցը հնչեցնող լրատվականն է ապատեղեկատվություններ տարածում՝ չմեկնաբանելով այլ բան:

Նշենք, որ Ագենսա Խամոյանն ու Արթուր Ղազինյանն ֆեյսբուքյան իրենց էջերից հեռացրել են վերոնշյալ ապատեղեկատվություն պարունակող նյութը, որը հրապարակել էր «Փաստինֆո» լրատվական կայքը: Նկատենք, սակայն, որ ո՛չ Խամոյանը, ո՛չ Ղազինյանը մինչ այս պահը հրապարակային ներողություն չեն խնդրել ո՛չ զոհվածի ընտանիքի անդամներից, ո՛չ էլ հանրությունից ապատեղեկատվություն պարունակող նյութը վերահրապարակելու համար:

Թեմայի այլ նորություններ