«Իմ քայլ»-ն առավոտյան նիստ կանի․ ինչ է սպասվում. Armlur.am
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    16 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

«Իմ քայլ»-ն առավոտյան նիստ կանի․ ինչ է սպասվում. Armlur.am

«Իմ քայլ»-ն առավոտյան նիստ կանի․ ինչ է սպասվում. Armlur.am

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, վաղը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել:  Այն կապված է այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Հավանաբար այն տեղի կունենա առավոտյան, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, խորհրդարանում սպասվում է արտահերթ նիստ:

Իշխանությունները դեռևս այդ հարցում վերջնական որոշում չունեն, այժմ քննարկումների փուլ է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Հնարավոր է` երեկոյան արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարի արտահերթ նիստ հրավիրելու մասին, որտեղ կքննարկեն ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Իմքայլականները մեզ հետ մասնավոր զրույցում միայն նշեցին, որ այս պահին միայն հայտնի է, որ խմբակցության նիստ է վաղը սպասվում:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ԲՀԿ տարածքային գրասենյակներում և նրան պատկանող ընկերություններում։

Թեմայի այլ նորություններ