«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չեն ստացել եւ առաջիկայում չեն ստանալու». Մեսրոպ Առաքելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չեն ստացել եւ առաջիկայում չեն ստանալու». Մեսրոպ Առաքելյան

«Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չեն ստացել եւ առաջիկայում չեն ստանալու». Մեսրոպ Առաքելյան

Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ մեր նախարարության բազմաթիվ աշխատակիցներ, կրտսեր աշխատակազմի, ստանում են բավականին ցածր վարձատրություն եւ պարգեւավճարները այս պարագայում պետք է դիտարկենք ոչ թե պարգեւավճար, այլ վարձատրության որոշակի հատված: Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով պարգեւավճարների թեմային:

«Այս մասով, կարծում եմ՝ կա անհրաժեշտություն որոշակի աշխատակիցների լրացուցիչ վարձատրության: Ինչ վերաբերում է անձամբ ինձ եւ նախարարության ղեկավար անձնակազմին, ապա իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ ղեկավար անձնակազմը պարգեւավճար չեն ստացել եւ առաջիկայում չեն ստանալու»,- նշեց նախարարը։

Խոսելով պատերազմի հետեւանքների մասին Առաքելյանը այն ողբերգություն համարեց։

«Բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական, ընտանեկան ողբերգություն, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, ովքեր չունեն այս պահին մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը դեռ ՀՀ-ում է ապրում, կան բազմաթիվ զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ, հետեւաբար, յուրաքանչյուր օր իմ պատասխանատվությունն է հնարավոինս մեղմել այդ մարդկանց խնդիրները»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ տարածքների հանձնումը տեղի է ունեցել պատերազմի ավարտի հետեւանքով արված հայտարարության հիման վրա եւ այդ պահին իրականացվել է առավելագույն լուծումը։  

Հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը եւ նաեւ այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է ճանապարհային քարտեզով։ Այս պահին Կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»:

Անդրադառնալով Կառավարության միջոցառումներին՝ Առաքելյանն ասաց, որ Կառավարության նպատակն է, որպեսզի Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող քաղաքացիները կարողանան պատշաճ իրենց բնակությունը ժամանակավոր հաստատել ՀՀ տարածքում։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները կշարունակվեն այնքան, մինչեւ արցախցիները վերադառնան Արցախ մշտական բնակության։ 

Թեմայի այլ նորություններ